Rector

Հարգելի՛ գործընկերներ,

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի համար յուրաքանչյուր կարևոր նախաձեռնություն, իրականացված ծրագիր և արձանագրված առաջընթաց հնարավոր է դառնում մարդկանց նվիրված աշխատանքի, պատասխանատվության և միասնական ջանքի շնորհիվ։

Այս առիթով սիրով հրավիրում եմ ձեզ մասնակցելու Հիմնադրամի ամփոփիչ միջոցառմանը, որի ընթացքում կամփոփենք իրականացված աշխատանքները, կարձանագրենք մեր համատեղ ձեռքբերումները և արժանավայել կերպով կգնահատենք այն մարդկանց ներդրումը, ովքեր իրենց աշխատանքով, պատրաստակամությամբ և մասնագիտական նվիրումով մասնակից են եղել այս ճանապարհին։

Միջոցառումը գեղեցիկ հնարավորություն է մեկ հարկի տակ համախմբվելու, շնորհակալություն հայտնելու կատարված աշխատանքի համար, արժևորելու թիմային ջանքը և նոր ոգևորությամբ շարունակելու ՀԱՊՀ հիմնադրամի զարգացմանն ուղղված աշխատանքները։

Սիրով սպասում ենք բոլորիդ՝ հուլիսի 7-ին, ժամը 19:00-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի վերանորոգված և շարունակաբար գեղեցկացվող բակում՝ միասին ամփոփելու համատեղ անցած ճանապարհը:

Հարգանքո՛վ,
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի
Ռեկտոր ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Միջոցառման աջակիցներ՝

Միջոցառման ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

ԱՐAROLAROGAKARGAYIN YELUYTNER

Արարողակարգային ելույթներ

PARGEVATRUMNER

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ

HAMERGAYIN MAS

ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՄԱՍ

Հանդիպում ենք

Հուլիսի 7-ին

19:00-ին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում

ԳՐԱՆՑՎԻ՛ր ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները